Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից ևս հաստատում են, որ Վանաձորում պայթյունի նմանվող ձայնը ինքնաթիռների ուսումնամարզական թռիչքների հետևանքով է եղել։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»,-նշում են ՊՆ-ից։

Նշենք, որ ըստ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների՝ Վանաձորում հուժկու պայթյունի ձայն է լսվել, շենքերը դղրդացել են Վանաձորում, Բազումում և այլ տեղերում։