Հրաձգություն Կազանի դպրոցներից մեկում, մահացել են երեխաներ. Լուսանկարներ

Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, հրաձգության հեղինակը եղել է դեռահասներից մեկը: Հրաձգության հետևանքով, ըստ նույն աղբյուրի, ինը մարդ է մահացել, այդ թվում՝ դպրոցականներ և ուսուցիչը:

Լրատվամիջոցը նաև գրել է, որ Թաթարստանի իրավապահները արդեն հայտնաբերել ու ձերբակալել են կասկածյալ 17-ամյա դեռահասին: