Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Երկրի ղեկավարին ուղեկցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: