Լարսը բացվել է մեծ բեռնատարների համար

Գուդաուրի – Կոբի ճանապարհը, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է, ձյան մաքրման ավարտից հետո բաց է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել են Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում։

«Մցխեթա – Ստեփանծմինդա – միջազգային նշանակութան ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի – Կոբի հատվածով վերականգնվել է կցորդիչներվ և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավտոտրանսպորտը Գուդաուրի – Կոբի հատվածով կանցնի առանց կանգառման և միայն ձնահյուսապաշտպան թունելներով։ Կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտը, ինչպես նաև 30 և ավելի մարդ տարողությամբ ավտոբուսները թունելներով կանցնեն միակողմանի ռեժիմով, հավելել են մամուլի ծառայությունում։