Covid-19. Հոսպիտալացումներն ավելացել են

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Հայաստանում կորոնավիրուսային նոր դեպքերի ավելացման արդյունքում հիվանդանոցները ներկայում աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, հոսպիտալացման թիվն ավելացել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Աբովյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարին արդեն միացել է Սուրբ  Աստվածամայր բժշկական կենտրոնը:

«Մահճակալների թիվը բավականին սուղ է, քանի որ հոսպիտալացման թիվն է ավելացել նաև: Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով»,- ասաց նա:

Մասմագետը հիշեցրեց, որ նախորդ օրվա ցուցանիշը բավականին բարձր է եղել, մեկ օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 700 նոր դեպք: Նա սա համարեց խիստ մտահոգիչ: «Եթե այսպես շարունակվի, կարող ենք ունենալ այն իրավիճակը, ինչ ունեինք հոկտեմբերին»,- նշեց նա: