Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաջարկելով փախլավայի պատրաստման ավանդույթը ներառել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ որպես թուրք-ադրբեջանական մշակութային ժառանգության մաս։
Greek City Times-ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլը այս քայլը ներկայացնում է որպես հակազդեցություն Հունաստանին, որտեղ փախլավան նույնպես համարվում է ազգային խոհանոցի մաս։
Հայտը վերաբերում է ոչ միայն աղանդերին, այլև փախլավայի պատրաստման ավանդական ձևերին, բաղադրատոմսերին, ընտանեկան ու տոնական օգտագործման սովորույթներին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը սպասվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Սյամեն քաղաքում կայանալիք նիստում։



















