Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 18 հազար 891 դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 18 հազար 891 նոր դեպք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախորդ օրը գրանցվել էր 18 հազար 341 նոր դեպք: Աճի տեմպը կազմել է 0.27 տոկոս:

Ռուսաստանում մեկ օրում COVID-19- ից ապաքինվել է 17 հազար 888 մարդ, ընդհանուր առմամբ երկրում ապաքինվել է 6 մլն 375 հազար 160 մարդ:

Մեկ օրում Մոսկվայում առողջացել է 1317 մարդ,  Սանկտ-Պետերբուրգում՝ 1255-ը: