Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:
Երկուստեք գոհունակություն է հայտնվել բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ:
Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր են փոխանակել Արցախի դեմ ադրբեջանա֊թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: