ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Սպիտակի Հելսինկյան խմբի կողմից 2014 թ. Նախարարների կոմիտե է ներկայացվել Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի և Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործի վերաբերյալ Տեղեկանքում բարձրացվել է պետական մարմինների կողմից քաղաքական դրդապատճառներով պայմանավորված իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդման առնչությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու խնդիրը:
Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործի վերաբերյալ տեղեկատվության մեջ արդրադարձ է կատարվում ՁՊՎ պահման պայմաններին` սննդի տրամադրում, սանիտարահիգիենիկ վիճակ, բնական լուսավորություն, ձերբակալված անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների վերաբերյալ և այլն:
Կարևոր է արձանագրել, որ ՀՀ կառավարությունը 2014 թվականի նոյեմբերի 18-ին Նախարարների կոմիտե է ներկայացրել վերոնշալ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման մասին պատասխաններ: Պատասխանները բովանդակում են տեղեկատվություն Տեղեկանքների մեջ բարձրացված խնդիրների և վճիռների կատարման ընթացքի մասին:
Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Կառավարությունը նշում է, որ մոտ ժամանակներս կներկայացվի վճռի կատարման վերաբերյալ լրամշակված Գործողությունների ծրագիր:
Կառավարությունը նաև հայտնում է, որ մշակվել է Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով հիմնովին կփոխվի խոշտանգուման հանցակազմը սահմանող հոդվածը` ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1 հոդվածին համապատասխանեցնելու նպատակով: Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Կառավարությունը նշել է, որ քրեակատարողական համակարգի բարելավումը մշտապես գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության ներքո:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՔԱՎ-ի կողմից բարձրացված խնդիրներին, որոնք վերաբերում են ՁՊՎ-ներում բնական լույսի բացակայությանը, սննդի տրամադրմանը, օդափոխությանը և այլն: Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունների` ԵԽ Նախարարների Կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներակայացնելու իրավունքը սահմանված է Նախարարների կոմիտեի Կանոնակարգի 9 (2) կանոնով: Քաղաքացիական հասարակության դերը ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ