Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հենրիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ: