Հայելի ակումբի հետ կապված միջադեպով ստուգվում են հանգամանքները

Հայելի ակումբի հետ կապված միջադեպով ստուգվում են հանգամանքները
Հայելի ակումբի հետ կապված միջադեպով ստուգվում են հանգամանքները

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է․

«Հայելի ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական»։

Հիշեցնենք, որ «Հայելի» մամուլի ակումբն այսօր հարձակման է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է մամուլի ակումբի կայքը, 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։