Varks.am-ի հաճախորդներին մինչև հունիսի 30-ը հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում

Հեղինակ MediaLab

Ազգային ժողովի Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է․

2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։ Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար։

Հունիսի 30-ից հետո, վերոնշյալ հնարավորությունը այլևս ուժի մեջ չի լինի։ Նշված ժամանակահատվածում պարտավորությունները չեն դիտարկվի ժամկետանց և չեն կուտակվի տույժեր։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ VARKS.AM-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է․2020…

Gepostet von Մանե Թանդիլյան – Mane Tandilyan am Samstag, 30. Mai 2020