Մենք բանակը զարգացնում ենք, հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչև վերջ. ԱԺ նախագահ

Հայաստանը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունի, սակայն զարգացնում է բանակը և հարկ եղած դեպքում պաշտպանվելու է մինչև վերջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանից վերջին շրջանում հնչող հայտարարությունների՝ տարածքային պահանջների ֆոնին հնարավոր պատերազմի վերաբերյալ հարցին:

«Կա՞ ինչ-որ ազդակ առ այն, թե ՀՀ-ն մտածում է, որ բոլոր պարագաներում միայն խաղաղություն է լինելու, իհարկե՝ ոչ: Մենք բանակ ունենք, բանակը զարգացնում ենք, հարկ եղած դեպքում մենք պաշտպանվելու ենք մինչև վերջ: Բայց մենք չենք պատրաստվում որևիցե երկրի վրա հարձակվել և որևիցե երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա»,-ասաց Սիմոնյանը: