Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Իսլանդիայի ընտրանին ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է:
«Մենք խաղում ենք շատ ուժեղ հավաքականի դեմ և առաջին հերթին շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա: Իսլանդիան ֆիզիկապես շատ լավ է պատրաստվել: Եվ այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ հանդիպումից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաղային մամուլի ասուլիսին ասել է մասնագետը:
Կապառոսն անդրադարձավ նաև ընտրանու նորեկ Էդուարդ Սպեևցյանին շեշտելով, որ իրեն դուր է գալիս այն հանգամանքը, որ Սպերցյանը լավ է զգում հավաքականում, սակայն նրան ժամանակ է պետք:
«Այս խաղի համար մեզ թարմ ֆուտբոլիստներ են պետք: Նախորդ խաղին կային ֆուտբոլիստներ, որոնք տրիբունայում էին նստած, սակայն այժմ կլինեն հայտացուցակում»,-ասաց նա:
Խոսելով Իսլանդիայի ընտրանու մասին իսպանացի մասնագետն առանձնացրեց այն հանգամանքը, որ իսլանդացիների երկար ժամանակ է ինչ հանդես են գալիս միասին և աշխարհի առաջնության մասնակցության մեծ փորձ ունեն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին: Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։