Այսօր տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

Հունիսի 24-ին ժամը՝ 17։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ավիաընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը, տեղեկացնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից․ ավիատոմսի արժեքը՝ 10․300 ռուբլի։

«Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

||| Տեղեկացնում ենք, որ հունիսի 24-ին ժամը՝ 17։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia»…

Posted by Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն on Tuesday, June 23, 2020