Երևանը կմիանա «Երկրի ժամ»-ին

Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։