Պուտինն ու Բայդենը կհանդիպեն հաջորդ ամիս Շվեյցարիայում․ CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա հունիսի 15-16-ը Շվեյցարիայում, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնատար անձանց։

«Ակնկալվում է, որ Ջո Բայդենի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հաջորդ ամիս Շվեյցարիայում»,- տեղեկացնում է CNN-ը։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը հրաժարվել է նշել, թե որ քաղաքում է տեղի ունենալու երկու առաջնորդների գագաթնաժողովը, մինչև այն պահը, երբ կողմերը կորոշեն հանդիպման բոլոր մանրամասները:

Աղբյուր՝ Factor.am