Պուտինն ու Ալիևը ստորագրել են դաշնակցային համագործակցության հռչակագիրը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն ավարտել են բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 4 ժամ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Բանակցություններից հետո երկու երկրների նախագահները ստորագրել են դաշնակցային համագործակցության հռչակագիրը, որում 40-ից ավելի կետ կա։

Աղբյուր՝ Factor.am