«ՀՀԿ շարունակում է ՀՀ քաղաքացիներին հիմար համարելու գործելաոճը». Գայանե Աբրահամյան

«ՀՀԿ շարունակում է ՀՀ քաղաքացիներին հիմար համարելու գործելաոճը». Գայանե Աբրահամյան
«ՀՀԿ շարունակում է ՀՀ քաղաքացիներին հիմար համարելու գործելաոճը». Գայանե Աբրահամյան

ՀՀԿ խորհրդի հայտարարության միայն մեկ` ստորև մեջբերված կետը, բավարար է հստակ արձանագրելու, որ ՀՀԿ շարունակում է ՀՀ քաղաքացիներին հիմար (մեղմ ասած) համարելու գործելաոճը, մնացյալ ողջ 14 էջը կա’մ սուտ մեղադրանքներ են, կա’մ սուտ խոստումներ այս ոճի մեջ` մենք փորձ ունեինք, լավ էինք աշխատում, ավելի լավ կաշխատենք, բայց Նիկոլը մեղավոր է միշտ:

Նման գրառում է կատարել Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Գայանե Աբրահամյանը՝ մեջբերելով այդ հատվածը.  «2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ղեկավարի` քաղաքական գործընթացներում անմիջական
պատասխանատվության ամրագրման և երկար տարիների փորձը նոր սերնդի ղեկավարներին անցնցում փոխանցելու նկատառումներով 2018թ. ապրիլի 14-ի ՀՀԿ խորհրդի նիստում միաձայն որոշում կայացվեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

«Նա մնում էր, որ երիտասարդներին փոխանցեր իր փորձը … թե ինչ փորձ էր, բոլորս տեսանք վերջին ամիսներին կոռուպցիոն բացահայտումներով և դեռ կտեսնենք: Բայց, փաստորեն, երեսփոխված, հեղափոխված ընդդիմադիր ՀՀԿում այսքանը դեռ չեն հասկացել,- գրել է Աբրահամյանը: