Վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տարածել այսօր՝ հուլիսի 25-ին, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում վրաերթի ենթարկված պարեկի առողջական վիճակի մասին:

Ըստ նախարարություն, պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։

Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:

Հիշեցնենք՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում անհետ կորածների ծնողների կողմից անցկացվող ակցիայի ընթացքում «Մայբախ» մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել պարեկային ծառայողներից մեկին: