Ղարաբաղյան ուժերը շարքից հանել են 3 տանկ, 2 անօդաչու սարք և ևս մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղյան ուժերը շարքից հանել են 3 տանկ, 2 անօդաչու սարք և ևս մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղյան ուժերը շարքից հանել են 3 տանկ, 2 անօդաչու սարք և ևս մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները:

Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Այս մասին տեղեկացնում Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության Բանակի պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:

Հաղորդվում է ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցված թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռի, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարքի մասին:

Տեղեկացնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ են սկսվել:

Նախահարձակ գործողությունների հետեւանքով հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Զոհերի եւ վիրավորների թվում են խաղաղ բնակիչներ` այդ թվում երեխաներ:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների: Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: 

© Medialab.am