Սյունիքում տեսուչներն ազատել են ցանկապատի մեջ արգելափակված արջի քոթոթին

Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գեղի բնակավայրի տարածքում այգու մետաղական ցանկապատի մեջ պատահականորեն արգելափակման մեջ է հայտնվել գորշ արջի քոթոթ։ 

Հնարավոր է սա ծառ և դրսումը-ի նկարն է

 Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, քոթոթին հանել արգելափակումից և բաց թողել վայրի բնություն։ 

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է