Արմեն Սարգսյան. Աղետը

Արմեն Սարգսյան. Աղետը
Արմեն Սարգսյան. Աղետը

Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ չորրորդ նախագահին: Եվս մեկ Սարգսյանի: Մարդու, որը Վազգեն Սարգսյանի մի փխկոցից փախավ Հայաստանից: Մարդու, որն արդեն քաղաքականության մեջ էր: Մարդու, որի տնտեսական գործունեությունը Հայաստանին բնապահպանական աղետ է խոստանում:

Այս մարդուն Սերժ Սարգսյանը ներկայացրեց մեկ տեսանյութով: Իսկ հարցերը շատ են: Ինչո՞ւ հենց այդ մարդուն: Ո՞վ է ասել, որ նա անվիճելի հեղինակություն է: Ո՞վ է ասել, որ նա քաղաքականությամբ չի զբաղվում: Ամուլսարով Ջերմուկի ոչնչացումը քաղաքականություն չէ՞: Փող են, չէ՞, աշխատացնում: Քաղաքականությունն ավելի լավ բան է, քան՝ Արմեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը միասին վերցրած:

Բայց էս մարդկանց քաղաքականությունն էլ սա է՝ Հայաստանի ոչնչացումը:

Ինչպե՞ս ազատվենք այս մարդկանցից:

Արմեն Սարգսյանն արտագաղթ կանխո՞ղ է, Սահմանադրություն պահպանո՞ղ է: Նույնիսկ Անգլիայի թագուհին է քաղաքականության ներկայացուցիչ: Սերժ Սարգսյանն ի՞նչ է ակնարկում, որ Իսրայելի կամ Գերմանիայի նախագահները քաղաքականության հետ կապ չունե՞ն: Թե՞ քաղաքականության հետ կապ չունեցողի նրա իդեալը Մոշե Կացավն է, որը նախագահի պաշտոնում կանանց էր բռնաբարում:

Խնդիրը Արմեն Սարգսյանն էլ չէ: Խնդիրն այն է, թե ով ինչ է հասկանում Հայաստան ասելով: Խնդիրն այն է, որ սրանց համար Հայաստանը «բիզնես նախագիծ» է: Արմեն Սարգսյանը գալիս է, որ ոչնչացման գծից չշեղվեն: Ս

ակայն մի ավելի կարևոր գործոն էլ կա, որի մասին գրեթե չի խոսվում՝ իշխանության լեգիտիմությունը երաշխավորվում է ոչ թե ներքևից, այլ՝ վերևից: Արմեն Սարգսյանը այն ատյանն է, որն արդարացնելու է Հանրապետականի ցանկացած հանցագործություն արտաքին աշխարհում:

Հայաստանի ներսում այդ հանցագործություններն արդարացնողները՝ ՄԻՊ-ը, ՍԴ-ն, արդեն չեն բավարարում, նրանք «սիմվոլ» չեն: Նույնիսկ կաթողիկոսը «սիմվոլ» չէ: Սերժ Սարգսյանը «սիմվոլ» է բերում: ՀՀԿ-ում այդ «սիմվոլը» չկար:

Հայաստանում այդպիսի «սիմվոլներ» կարող էին լինել, ասենք, Հովհաննես Չեքիջյանը կամ Տիգրան Մանսուրյանը: Բայց նրանք ուղղամիտներ են, նրանք չծրագրավորվողներ են, նրանք չեն կարող երաշխավորել «սիմվոլի» ՀՀԿ-ական կուսությունը: Արմեն Սարգսյանը համաձայն է լինել այդ «սիմվոլը»: Ու մենք սրա համար պետք է վճարենք մեզանով, այսինքն՝ մենք պետք է շարունակենք խորտակվել:

Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ մեզ պետք է հեղինակություն ունեցող մեկը, ու նրան դրսից է բերում, հո խոստովանո՞ւմ է, որ ժողովուրդը զզվում է իրենից էլ, ՀՀԿ-ից էլ:

Ամենայն անհեթեթը սակայն այլ բան է՝ կեղծված ընտրություններում վերցրել են ամբողջ խորհրդարանը և ասում են, որ նախագահը կուսակցական չպետք է լինի:

Այսինքն՝ նա փոքրամասնության նախագա՞հ է: Ձեզ որ լսենք, բոլորը սիրում են հանրապետականին՝ եկեղեցին, ՄԻՊ-ն ու ՍԴ-ն էլ՝ ձեզ նվեր:

Բոլոր անցքերը փակել եք հանրապետականով, Արմեն Սարգսյանի համար ի՞նչ անցք եք թողել:

Մեզ նախագահ պետք չէ, առավելևս՝ աղետ: Մենք առանց այս աղետի էլ խորտակվում ենք «սահուն քայլերով, աննշմար»: Հայաստան եք բերում մի մարդու, որը համ ուտելու է մեր հացը, քանի որ մեր հարկերով է աշխատավարձ ստանում, համ էլ ոչնչացնելու է մեր բնությունը:

Դուք էս ի՞նչ զզվել եք զզվում էս երկրից:

Հայաստանն ինչո՞վ է մեղավոր՝ որ լեզու չունի՞: Մեզնից զզվում եք, ու դա շատ հասկանալի է՝ երբեք ձեզ քվե չենք տվել: Ի սկզբանե ենք իմացել, որ նույնիսկ «հորոսկոպով» եք աղետի նշանի տակ ծնվել: Բայց ո՞րն է Հայաստանի մեղքը: Եվ ո՞վ է ձեզ այնպիսի «փըխկ» ասելու, որ հեռանալով՝ թեկուզ Թուրքիայի կամ Ադրբեջանի նման պետության գլխին աղետ չդառնաք: Այնտեղ էլ մեզ նման մարդիկ են ապրում:

Մհեր Արշակյան

MediaLab.am