Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

Արցախի Հանրապետությունում վերջին մեկ օրում կատարվել է 60 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գրանցվել է մահվան 1 դեպք: Ներկայում ստացիոնար բուժում է ստանում 9 մարդ:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10469 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3077 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: