«Մենք ապրում ենք այն երկրում, որ ապրում ենք, ես անում եմ այնքան, որքան ունեմ հնարավորություն: Ինձ համար որոշումն անսպասելի չէր, ի վերջո սա ոչ սկիզբն է, ոչ վերջը:
Սա է… որքան քաղաքացիական շարժումն ակտիվ լինի, նման բաներն ավելի հաղթահարելի կլինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում իր դեմ կայացված որոշման առիթով այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ խուլիգանություն: Դատարանը պատիժ է նշանակել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, սակայն օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելով՝ վերջնական պատիժ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, այսինքն՝ 30 հազար դրամի չափով: Կարդալ ավելին