Դալմայի այգիներում կառուցապատողը քանդել է գինու հնձաններից մեկը. Տեսանյութ

Դալմայի այգիներում կառուցապատողը քանդել է գինու հնձաններից մեկը. Տեսանյութ
Դալմայի այգիներում կառուցապատողը քանդել է գինու հնձաններից մեկը. Տեսանյութ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։

Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։

Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, ոչ տարածքում արժեքավոր կառույցներ կան։

Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաննփր կան։ Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երեւանի պատմության վկայությունն են»: