Արարատ Միրզոյանի այցը Վիեննա մեկնարկել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով

ՀՀ ԱԳ նախարարի այցը Վիեննա մեկնարկել է Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցով, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հանդիպումը և հայտարարությունները մամուլի համար: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։