Որքա՞ն արցախցի է սեպտեմբերից ի վեր լքել Հայաստանը. Civilnet

Համացանցում օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, թե մոտ 25 հազար արցախցի հեռացել է Հայաստանից։ 

Տեղեկության աղբյուրը, պարզվեց, նորաստեղծ step1.am կայքն է, որը տվյալի սկզբանղբյուր նշել էր Ստեփանակերտի բնակիչ ոմն Արտեմ Պ.-ին։

«Ոչ ոք պաշտոնապես չի ասի, թե քանի արցախցի է հեռացել Հայաստանից։ Բայց, ցավոք սրտի, համապատասխան ծառայությունում աշխատող ընկերոջիցս գիտեմ, որ նոյեմբերին այդ թիվը կազմել է 20 հազար»,- նշված էր հոդվածում։ 

#CivilNetCheck-ի ընթերցողները խնդրել էին ստուգել այս տվյալը։ 

ԱԱԾ-ն այլ տվյալներ է ներկայացնում

ՀՀ սահմաններով մուտքի և ելքի մշտադիտարկում իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը, որին էլ գրավոր հարցում ուղարկեցինք։

Այսպես, ԱԱԾ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2023-ի սեպտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով ՀՀ-ից մեկնել է Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող 11 741 անձ։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրանցից 5 105-ը վերադարձել է։ Այսինքն՝ սեպտեմբերից ի վեր Հայաստանը լքել ու դեռ չի վերադարձել 6 636 անձ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հոկտեմբերի 12-ին էր հրապարակել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված ու դուրս եկած արցախցիների թիվը, որը կազմում էր 2 500 մարդ։ Փաշինյանը նշել էր, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ արցախցիները մնան Հայաստանում։ 

Այսպիսով, տարածված տեղեկությունը, թե շուրջ 25 000 արցախցի լքել է Հայաստանը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Civilnet-ը։