Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Որոշումը ներառված էր կառավարության այսօրվա` փետրվարի 27-ի նիստի օրակարգում, չեկուցվող հարցերի շարքում:
Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:
Վահագն Վերմիշյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: