«Սա էլ այն 14 հազար հետցնցումների շարքին է պատկանում». «Ասպարեզ»

«Սա էլ այն 14 հազար հետցնցումների շարքին է պատկանում». «Ասպարեզ»
«Սա էլ այն 14 հազար հետցնցումների շարքին է պատկանում». «Ասպարեզ»

Հարցազրույց Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային բաժանմունքի տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանի հետ

Պարոն ՆազարեթյանՀայաստանի տարածքում գրանցված ցնցումների եւ դրանից հետո,

 հատկապես աղետի գոտու բնակիչների խուճապի հետ կապված ի՞նչ կասեքտեղի՞ն էր այդ խուճապը:

-Վանաձորում, գիշերը մարդիկ 5 բալանոց ցնցում էին զգացել, պարզ է` վախեցել էին: 5 բալը այն է, որ բոլորը քնից արթնանում են: Առավոտյան մեկը-մյուսին պատմելով, լուրեր էր տարածվել, թե նորն է սպասվում, նույնիսկ ժամ էին նշում, դա էլ պատճառ էր հանդիսացել խուճապի: Վանաձորում հիվանդանոցներից` հիվանդներին, մանկապարտեզներից` երեխեքին հանել էին, բազմաբնակարան շենքերից ժողովուրդը դուրս էր եկել, բայց ոչ ամբողջ քաղաքը: Սպիտակում էլ կար խուճապ` բայց այդ աստիճանի չէր: Մենք 3 խումբ կազմեցինք, մեկը գնաց Վանաձոր, մեկը Սպիտակ, մյուսը մնաց Գյումրիում, որովհետեւ տեսանք, որ Գյումրիում էլ սկսվել այդ նույն պրոցեսը: Մենք մարդկանց հետ խոսեցինք, ասացինք, որ վտանգ չկա, մենք հետեւում ենք իրավիճակին: 1-2 հիմնավոր բան ես ինքս ասացի, որոնցով, ուժեղ երկրաշարժի մասին խոսել` անիմաստ է:

Իսկ հնարավոր ցնցումների կանխատեսման հավանականությունը որքա՞ն է:

-Հնարավոր են թույլ ցնցումներ: Գիշերվա 5 բալանոց ցնցումից հետո 11 հատ փոքր ցնցում եղել էր: Դա էլ նշան է այն բանի, որ մարում է գնում: Հիմնական բացատրությունը, որ ուժեղ երկրաշարժի հիմքեր չկան` սա է: Նախ մենք չափում ենք գեոֆիզիկական, հիդրոդինամիկական, ռադոնային դաշտերը` այստեղ ոչ մի անոմալիա չունենք: Մեր մյուս 40 կայաններով եւ ակնհայտ անոմալիաներ` չունենք, իսկ կանխատեսելու համար` դրանք պետք է լինեն: 1988-ի Սպիտակի երկրաշարժը 10 բալ էր: Օրինաչափություն կա, որ 10 բալանոց երկրաշարժից հետո 40-50 տարի անընդհատ հետցնցումներ լինում են:

Կարելի է ասելոր սրանք հետցնցումնե՞ր են:

-Հետցնցումները օջախին բնորոշ գործընթացներ են: Սա էլ այն 14 հազար հետցնցումների շարքին է պատկանում: 1988-ի դեկտեմբերի 7-ից հետո մոտ 14.000 հետցնցում է եղել: Այդ շարքը դեռ շարունակվելու է: Մոտ 15-20 տարի էդպիսի թույլ ցնցումներ դեռ լինելու են:

Ասվում էոր այս տեսակ ցնցումները թուլացնում են լարվածությունն ընդերքում,այս մասով ի՞նչ կասեք:

-Քանի որ գործող օջախ է, դա իսկապես այդպես է: Եթե գործող օջախ չլիներ` դա ուրիշ, այդ թույլ ցնցումներով մեծ էներգիա չի անջատվում: Դա նեղ մասնագիտական հարց է, կանգ առնենք այն մասի վրա, որ անջատվում է կուտակված լարվածությունը:

Պ.Նազարեթյանիսկ հնարավոր է՞ ուժեղ ցնցումը կանխատեսել եւ ժամ ասել,ինչպես այսօր էր ասվում:

-Դա հաստատ սուտ կլինի, որովհետեւ գիտությունը, աշխարհում եւ ոչ մի տեղ, այդ հարցին այդպես չի մոտենում: Եթե մի քանի օրվա ճշտությամբ ժամը կարողանան ասել` էլի մեծ բան է: Տեղը մոտավորապես պետք է գիտենան, եթե թույլ ցնցում եղել է` ուրեմն հաջորդ հավանական ցնցումը պետք է լինի տվյալ տեղում:

Զրուցեց Սոնա Առաքելյանը

«Ասպարեզ»