Բժշկական կենտրոնից ՔԿՀ վերադարձված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է արգելված իր

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և թմրամիջոցների փոխանցումը կալանավորներին

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» հաստատություն տեղափոխված ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Վ.-ն ցանկացել է օգտվել Կենտրոնի ընդհանուր օգտագործման սանհանգույցից, որտեղ էլ փորձել է գոտկատեղում աննկատ թաքցնել ինչ-որ իր:

Նույն օրը՝ ժամը 15:15-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ակնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալին, ինչի արդյունքում նրա գոտկատեղից հայտնաբերել են բջջային հեռախոս: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։