Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ Ռուսլան Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

«Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)»,- նշեց Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պատոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսկան միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։