Չեմ կարծում՝ մարտական ուղի անցած անձը, հայոց բանակի գեներալը, հայի վրա կրակելու հրաման կտար. Սասուն Միքայելյան

Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած անձը, հայոց բանակի գեներալը, հայի վրա կրակելու հրաման կտար:

Այս մասին այսօր Կոտայքի մարզում, անդրադառնալով  գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ձերբակալության մասին լուրերին, ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Կրակ արձակելու հրամա՞ն: Երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրաման տա, ժամանակը ցույց կտա՝ ինչ է եղել: Որպես պատերազմ անցած մարդ՝ երբեք ինքը իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու: Ես չեմ խորանում՝ մի քանի տարի առաջ ինչ ա եղել, նորից եմ կրկնում՝ չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել ժողովրդի վրա, գեներալը, որ իր կյանքը դրել է էդ ժողովրդի, մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար»,-ասաց նա: 

Աղբյուրը՝ Factor.am