«Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները»․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ազատվում է աշխատանքից։

«Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին: Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանից, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:

Շնորհակալ եմ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում:Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներից՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»,- գրել է Ալինա Նիկողոսյանը: