Մետաղադրամներ` կառավարությանը. «Դեմ եմ», պայքարը շարունակվում է

Մետաղադրամներ` կառավարությանը. «Դեմ եմ», պայքարը շարունակվում է
Մետաղադրամներ` կառավարությանը. «Դեմ եմ», պայքարը շարունակվում է

«Դեմ եմ» նախաձեռնությունն այսօրվա  բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների եւ մասնակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով առնվազն 5 մարդ բերման է ենթարկվել:   ՀՀ Ֆինանսների նախարարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնելուց հետո եւ շենքի մուտքի մոտ մետաղադրամներ նետելուց հետո,  մասնակիցները շարժվեցին ոստիկանության Կենտրոնի վարչություն՝ սատարելու բերման ենթարկվածներին: Ֆինանսների նախարարության շենքի մոտ  մետաղադրամներ նետելով, ակցիայի մասնակիցները հայտարարեցին, […]

«Դեմ եմ» նախաձեռնությունն այսօրվա  բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների եւ մասնակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով առնվազն 5 մարդ բերման է ենթարկվել:  

ՀՀ Ֆինանսների նախարարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնելուց հետո եւ շենքի մուտքի մոտ մետաղադրամներ նետելուց հետո,  մասնակիցները շարժվեցին ոստիկանության Կենտրոնի վարչություն՝ սատարելու բերման ենթարկվածներին:

Ֆինանսների նախարարության շենքի մոտ  մետաղադրամներ նետելով, ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ նախարարը զբաղվում է դրամահավաքությամբ:

Նրանք պահանջում էին, որպեսզի նախարար Դավիթ Սարգսյանն իջնի և պարզաբանի, թե Սահմանադրական դատարանի որոշումից հետո ի՞նչ իրավունքով է կենսաթոշակային պարտադիր վճարների մասին հայտարարությամբ հանդես եկել:

Նախարարը այդպես էլ չմոտեցավ ցուցարարներին, իսկ նախարարության աշխատակազմի ղեկավարը իջավ և փոխանցեց, որ Դավիթ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել «Դեմ եմ» նախաձեռնության 10-15 հոգանոց պատվիրակությանը:

 Բնականաբար, նախաձեռնության անդամները չհամաձայնեցին այս պահանջին: Նրանք հայտարարեցին, որ պայքարը շարունակվում է:

Ի դեպ, այսօրվա ակցիայի ժամանակ տարեց մի տղամարդ ինքնահրկիզման փորձ արեց: Խոսելով սոցիալ-տնտեսական խնդիրների մասին՝ տղամարդը գրպանից անսպասելի հանեց բենզինով լի շիշն ու պարունակությունը լցրեց իր վրա: Բարեբախտաբար ոստիկանները կանխեցին ինքնահրկիզման փորձը:

Տեղեկացնենք, որ այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են  աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի որպես կենսաթոշակ:

Սակայն, ներդրված նոր համակարգը բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ:

Տես լուսանկարները

© Medialab.am