Բերման է ենթարկվել ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը

Բերման է ենթարկվել ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը
Բերման է ենթարկվել ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը

Factor.am-ի հետ զրույցում Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ այս պահին նրանք Ոստիկանության Մարաշի բաժանմունքում են գտնվում:

«Ուղղակի կարող եմ ասել, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին նման ձևով բերման չեն ենթարկում։ Գոյություն ունի ծանուցում հասկացությունը, գոյություն ունի բաժին հրավիրելու հիմքը, ոչ թե 10 ոստիկաններով ձեռնաշղթաներով ԵՊՀ-ից Ուսանողական խորհրդի նախագահին բերման ենթարկեն»,- ասաց նա։

Հարցին՝ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ափոյանին բերման են ենթարկել անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքով, Վահագն Վարագյանը պատասխանեց․ «Վստահաբար ասում եմ, որ ինքը որևէ առնչություն չունի։ Ուղղակի հերթական անգամ փորձում են խորհրդի նիստից առաջ ճնշել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին»։ Պարզաբանող հարցին, թե ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, նկատեց, որ դա միայն ենթադրություններ են, իշխանություններից ամեն ինչ սպասելի է։

«Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է  ԵՊՀ «Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի» տնօրեն Վահագն Վարագյանը: Գրառման մեկնաբանություններում նշված հարցին, թե ինչու են բերման ենթարկել, ԵՊՀ բանասիրության ամբիոնի դասախոս Սերժ Սրապիոնյանը պատասխանել է. «Միամիտ հարց: Ինչու պիտի պատճառաբանեի՞ն: Ստալինը կամ Հիտլերը պատճառաբանո՞ւմ էին:»