Բայդենը 200 մլն դոլար է հատկացնում Ուկրաինայի նոր սպառազինությանը

Անցած տարվա ընթացքում Ուկրաինային անվտանգության ապահովման ընդհանուր օգնությունը հասել է 1.2 միլիարդ դոլարի, հայտնում է Ամերիկայի ձայնը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը 200 միլիոն դոլարի զենք և այլ օգնություն է տրամադրել Ուկրաինային, հայտնում է Սպիտակ տունը, մինչդեռ ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ ռուսական ուժերի զանգվածային հրետանային կրակը վտանգում է տարհանման փորձերը:

Անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված անվտանգության աջակցության ընդհանուր գումարը, ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի, հասել է 1.2 միլիարդ դոլարի:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված ուղերձում Բայդենը հանձնարարել է, որ մինչև 200 միլիոն դոլար, որը ֆինանսավորվում է Արտաքին աջակցության մասին օրենքի համաձայն, հատկացվի Ուկրաինայի պաշտպանությանը:

Միջոցները կարող են օգտագործվել պաշտպանության նախարարության պաշարներից զենք և այլ պաշտպանական սարքավորումներ ձեռք բերելու համար, ինչպես նաև ռազմական կրթության և պատրաստության նպատակով՝ Ուկրաինային աջակցլու համար։

Միջոցները տրամադրվում են օրեր անցայն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց 13.6 միլիարդ դոլարի օգնությունն Ուկրաինային: