Հայաստանը ժողովրդավարությամբ շատ ավելի առաջ է Վրաստանից. Դեկանոիձե

Հայաստանում նախօրեին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներին անդրադարձել է նաև Վրաստանի 10-րդ գումարման պատգամավոր Խատիա Դեկանոիձեն, հայտնում է Ալիք Մեդիան:

Նրա խոսքով, Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից շատ ավելի առաջ է, քան Վրաստանը:

«Պատերազմից հետո երկրում, մեծ ճնշման, ռուսամետ օլիգարխների ռևանշի պայմաններում Նիկոլ Փաշինյանը 53%-ով հաղթում է արտահերթ ընտրություններում:Հայաստանը ժողովրդավարությամբ շատ ավելի առաջ է Վրաստանից, իսկ Փաշինյանը հնարավորություն ունի պատմական առաջընթաց բերելու Հայաստանին:Շնորհավորում եմ մեր լավ ընկերներին՝ ստիպված եղան մեծ քննություն հանձնել ու հիմա հաջողությամբ արդարացրին իրենց»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է Դեկանոիձեն: