Հրշեջները մարել են Երևանի Անտառային փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 3-ին, ժամը 16։15-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հայտարարվել է նաև հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ևս երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։49-ին, մարել՝ 18։21-ին։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։