Որոշ հասցեների գազամատակարարումը օգոստոսի 22-ին կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 22-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 շենքի 1-10-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: