Համամասնական ցուցակների «ամենաբազմազավակ» ու «ամենաերիտասարդ» «top 10»-ը

Համամասնական ցուցակների «ամենաբազմազավակ» ու «ամենաերիտասարդ» «top 10»-ը
Համամասնական ցուցակների «ամենաբազմազավակ» ու «ամենաերիտասարդ» «top 10»-ը

Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ինը ուժերի համամասնական ցուցակի առաջին բազմազավակ տասնյակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցությունը: Aravot.am-ի հարցումներով, «Ժառանգության» ցուցակի առաջին տասը տեղեր զբաղեցնող թեկնածուներն ընդհանուր հաշվով ունեն 25 երեխա: Նրան հաջորդում է ԲՀԿ-ն՝ 24 երեխա: ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի առաջին տասնյակի թեկնածուներն ունեն 22, Դեմկուսը՝ 19 եւ ՕԵԿ-ի առաջին տասնյակի թեկնածուները՝ 15 երեխա: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել միայն ՀԿԿ-ի եւ «Միավորված հայեր» կուսակցությունների տվյալները: Այս կուսակցություններում մեր հարցին որեւէ մեկը չկարողացավ հստակ պատասխան տալ, այդ թվում՝ կուսակցությունների առաջնորդները:
Վերը նշված հինգ քաղաքական ուժերի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ամենաբազմազավակ թեկնածուն ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է. նա ունի 6 երեխա: «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու այդ ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող փորձագետ Թեւան Պողոսյանն ունեն հինգական երեխա: Չորս երեխա ունեն ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

Կարդալ ավելին

Լուսանկարը` Իննա Մխիթարյանի