Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota-ն, որը տապալել է ցուցանակն ու հայտնվել մայթին. կա վիրավոր.Shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:


Ինպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ կոտրելով երթևեկությունը կարգավորող ցուցանակը: Toyota-ի հետևի աջ անվահեծանը կոտրվել է: