Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են

Հունվարի 9-ին` ժամը 09.45-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը:
Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Ըստ նախարարության հաղորդագրության, բքի, անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Թալին-Մարալիկ-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, ինչպես նաեւ Կոտայքի եւ Գեղարքունիքի ավտոճանապարհները:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

© Medialab.am