Pfizer-BioNTech ընկերությունների՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը ապացուցվել է, որ անվտանգ և արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների համար։
Այս մասին «Սպուտնիկի» հաղորդմամբ՝ ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Pfizer- ի կլինիկական փորձարկումներին մասնակցել է 5-11 տարեկան 2,268 երեխա: Մասնակիցների երկու երրորդը 21 օրվա տարբերությամբ ստացել է դեղամիջոցի երկու չափաբաժին, իսկ մնացածը՝ պլացեբո:
«Մասնակիցների իմունային պատասխանը, որոնց ներարկվել է 10 մկգ չափաբաժնով պատվաստանյութ, համադրելի է 16-25 տարեկանների շարքում Pfizer-BioNTech-ի նախորդ փորձարկումների հետ, ովքեր ստացել են 30մկգ չափաբաժնով դեղամիջոց․․․ COVID-19-ի դեմ պատվաստանյութը լավ տարվել է, կողմնակի ազդեցությունները հիմնականում համընկել են 16-25 տարեկանների խմբում նկատվող կողմնակի ազդեցությունների հետ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Աղբյուր՝ Factor.am