Մեկնարկել է ԱԳ նախարարի այցը ԱՄՆ

Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մի քանի ժամ առաջ տեղեկացրել է, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ:

Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ: