Իսկ Չեբուրաշկան չի լացում.«Լրագիր»

Իսկ Չեբուրաշկան չի լացում.«Լրագիր»
Իսկ Չեբուրաշկան չի լացում.«Լրագիր»

Եռաբլուր պանթեոն Սերժ Սարգսյանի եւ Կաթողիկոսի, ինչպես նաեւ այլ պաշտոնյաների եւ պատգամավորների այցի ժամանակ՝ Բանակի տոնի հետ կապված, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնում է Գալա հեռուստաընկերությունը, եւ ինչպես պարզ է տեսանյութից, Սերժ Սարգսյանին են մոտեցել կանայք, ովքեր լաց են եղել եւ դժգոհել են իրենց սոցիալական վիճակից ու այլ հարցերից:

«Ի՞նչ է եկել ես լացում ու տոնը խանգարում ես», զայրացած տոնով ասել է Սերժ Սարգսյանը կանանցից մեկին: Այդ ընթացքում փորձել է միջամտել նաեւ Սամվել Ալեքսանյանը, նախագահին հայտնելով, թե այդ կինը սուտ է խոսում եւ ինքը այդ կնոջը տալիս է աշխատելու հնարավորություն:

Լացող կանայք իսկապես փչացնում են տոնը: Ընդ որում տոնը ոչ միայն կոնկրետ, այլ նաեւ ընդհանրապես՝ կյանքի իմաստով: Այլ են օրինակ Չեբուրաշկաները: Օրինակ, թվում է, որ Սերժ Սարգսյանը լինելով մարդ, ով զբաղեցնում է նախագահի պաշտոնը եւ այն էլ գտնվում է նախընտրական արշավի փուլում, պետք է ուշադրությամբ լսեր լացող կանանց եւ զայրանար Չեբուրաշկաների վրա: Բայց հակառակն է՝ արտասվող կանանց նա հորդորում է չխանգարել տոնը, իսկ Չեբուրաշկաներին լսում մինչեւ վերջ:

Իսկ «Չեբուրաշկան» ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանի Դավիթաշենում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ, վեր կանգնելով եւ Սերժ Սարգսյանին դիմելով կիսառուսերեն-կիսահայերեն՝ «Шяс Чебурашка скажет вам речь…»:

Չեբուրաշկաները կյանքը տոն են դարձնում, իսկ լացող կանայք փչացնում են ամեն ինչ:

Լավ է գոնե, որ կան ամենափրկիչ օլիգարխները, որ միջամտում են ժամանակին:

Դիտել տեսանյութը