Արմավիր-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է երթուղային տաքսիին. կա զոհ․ Տեսանյութ

Արմավիր-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է երթուղային տաքսիին. կա զոհ․ Տեսանյութ
Արմավիր-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է երթուղային տաքսիին. կա զոհ․ Տեսանյութ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Omega» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, գլխիվայր շրջվել և և բախվել Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Մհեր Մ., ծնված 1997 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արսեն Մ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիրի ԲԿ, սակայն այնտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։