Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 5-րդ օր. Հայաստանն ունի 1 ներկայացուցիչ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԵԱ-ում պայքարը կսկսեն 71 կգ կանայք և 81 կգ տղամարդիկ: 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմից մեդալների համար կպայքարի 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը: Մրցելույթը կմեկնարկի 20:00-ին:

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ  55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրեց 9-րդ տեղը:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: