ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանն այցելել է DEFEXPO ցուցահանդես

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: