Մոսկվայում փորձել են հրկիզել Լենինի դամբարանը. Factor

Մոսկվայում երեկ երեկոյան մի տղամարդ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Այս մասին հայտնում են Baza և Shot տելեգրամ-ալիքները, փոխանցում է Meduza-ն։ Հաղորդվում է, որ տղամարդուն ոստիկանությունը ձերբակալել է։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածը Չիտայից 37-ամյա Կոնստանտին Ստաչուկովն է։

Նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն ոստիկանության աշխատակիցներին չհնազանդվելու համար։ Արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում։ Դամբարանը չի տուժել։